«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հույսեր է կապում Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
Հոլանդացի մասնագետը ժամանակավորապես որակազրկել է 37-ամյա պորտուգալացուն՝ «Թոթենհեմի» հետ խաղում փոխարինման դուրս գալուց հրաժարվելու պատճառով, սակայն մարզչի և հարձակվողի հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ինչպես գրում են բազմաթիվ անգլիական աղբյուրներ, գրել է լրագրող Թայրոն Մարշալը։
Տեն Հագը դեռ ցանկանում է աշխատել Ռոնալդուի հետ՝ հույս ունենալով շուտով ընդհանուր լեզու գտնել ֆուտբոլիստի հետ։