Կրիշտիանու Ռոնալդուն և Էրիկ տեն Հագը կզրուցեն

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի զրույցը կկայանա հոկտեմբերի 25-ին։ Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։

Աղբյուրի համաձայն, զրույցի արդյունքում Ռոնալդուն կարող է մտնել «Շերիֆի» հետ Եվրոպա Լիգայի խաղի հայտացուցակի մեջ։ Նշվում է, որ դրա համար ֆուտբոլիստը պետք է մարզչին համոզի նախագծին իր նվիրվածության և իր պահանջները բավարարելու պատրաստակամության մեջ:

Նշենք, որ 37-ամյա հարձակվողը հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր թիմի մարզումից այն բանից հետո, երբ նա հեռացել է պահեստայինների նստարանից «Թոթենհեմի» դեմ խաղի վերջում։