Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի մասնակցի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «ՌԲ Լայպցիգի» դեմ արտագնա հանդիպմանը։
37-ամյա խորվաթը թիմի հետ չի մեկնել Գերմանիա, հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 23:00-ին: