Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է թիմի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի հետ պայմանագրի ժամկետի ավարտի մասին։
«Ասենսիոն գիտի, թե ինչ ենք մենք ուզում իրենից. Կարծում եմ՝ ձմեռային դադարի ժամանակ ակումբը կարող է նոր պայմանագիր կնքել նրա հետ։ Մարկոն հիանալի է կատարում իր աշխատանքը, չնայած, որ նա մեկնարկային կազմի ֆուտբոլիստ չէ»,- ասել է մարզիչը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն մտադիր է հեռանալ մադրիդյան ակումբից։
Ասենսիոն այս մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 11 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։