Անդրես Ինյեստան խոսել է Պեդրիի խաղի մասին

Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է կատալոնական ակումբի երիտասարդ ֆուտբոլիստ Պեդրիյի մասին:

«Նա հիանալի ֆուտբոլիստ է, ով շատ լավ է տիրապետում գնդակին: Պեդրին ամեն ինչ ունի ապագայում իր անունը ակումբի պատմության մեջ գրելու համար։ Ակնհայտ է, որ նա պատրաստ է քրտնաջան աշխատել դրա համար։

Մենք ինչ-որ չափով նման ենք, բայց նա չպետք է ձգտի ինձ հետ համեմատվել։ Իմ խաղում կային թերություններ, որոնք նա չպետք է կրկնի։ Պեդրին այլ որակներ ունի, և պետք է տարբերվի»,- Ինյեստայի խոսքերը մեջբերում է goal-ը: