Ունայ Էմերին կարող է գլխավորել Անգլիական ակումբը

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին պատրաստվում է ընդունել «Աստոն Վիլլայի» առաջարկը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Աստոն Վիլան» որոշել է «Վիլյառեալին» վճարել 7 միլիոն եվրո՝ իսպանական ակումբի հետ գործող պայմանագրից ազատելու համար։

Գիլյեմ Բալագեի խոսքերով, բանակցությունները շատ հաջող են ընթանում, և Էմերին չափազանց մոտ է բիրմինգհեմների ղեկավարության հետ վերջնական համաձայնությանը։