Պոլ Պոգբան մտածել է կարիերան ավարտելու մասին

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մտածում էր կարիերան ավարտելու մասին՝ իր եղբոր և մի շարք այլ անձանց կողմից ենթադրյալ շանտաժի պատճառով: Ներկայումս կատարվում է հետաքննություն:

«Պոլն ինձ ասաց. «Ես այլևս չեմ ուզում ֆուտբոլ խաղալ, ես ուզում եմ հեռանալ մեծ ֆուտբոլից»: Նա լաց էր լինում, իսկ ես հորդորեցի հանգստանալ։

Նա վախենում էր իր երեխաների, կնոջ, իր սիրելիների համար»,- ասել է Պոգբայի Բուբակար անունով ընկերը։ Նրա խոսքերը մեջբերում է Get French Football News-ը: