Միխայիլ Մուդրիկը՝ մի շարք գրանդ ակումբների դիտակետում

Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված են Դոնեցկի «Շախտյորի» և Ուկրաինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկի ծառայություններով, գրում է Tuttosport-ը:

Իտալական ակումբն առաջիկայում հունվարին կփորձի ձևակերպել տրանսֆերը: Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու համար պայքարում է նաև Մադրիդի «Ռեալը»:

Մուդրիկը «Շախտյորի» սան է: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 7 խաղի, խփել 2 գոլ: