Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը ռեկորդ է սահմանել: Գերմանացին անառիկ պահեց սեփական դարպասը Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի տնային խաղում (4-0):
Այսպիսով՝ Տեր Շտեգենը դարձավ Լա Լիգայի պատմության առաջին դարպասապահը, որն առաջնության մեկնարկային 11 խաղերից 9-ում գնդակ բաց չի թողել: Այս մասին հայտնում է Squawka-ն:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 28 միավորով երկրորդն է Լա Լիգայում և երեք միավոր է զիջում առաջատար Մադրիդի «Ռեալին»: