Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը բաց կթողնի գերմանական «Լայպցիգի» դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղը, գրում է Madrid Xtra-ն:
Լուկան վնասվածքի պատճառով թիմի հետ չի մեկնել Գերմանիա: Ավելի վաղ տեղեկություն կար, որ խաղին չի մասնակցի, նաև Կարիմ Բենզեման:
Հիշեցնենք, որ «Լայպցիգ» – «Ռեալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 25-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: