«Ինտերը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Միլան Շկրինյարի հետ։ Կողմերն արդեն սկսել են բանակցային գործընթացը, հայտնում է Calciomercato-ն։
27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն ամռանը ցանկանում էր գնել ՊՍԺ-ն։ Սակայն ֆրանսիական ակումբը չէր կարողացել համաձայնության գալ տեղափոխության գումարի շուրջ։
Transfermarkt.com պորտալը պաշտպանի տրանսֆերը գնահատում է 65 միլիոն եվրո։