Ֆրանկ Կեսսի. «Չավին մեզ վստահություն տվեց»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսսին բարձր է գնահատել թիմի մարզիչ Չավի Էրնանդեսի աշխատանքը։

«Ես շատ հիասթափված էի, հատկապես այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայում:

Բայց մենք վերականգնեցինք վստահությունը և վերադարձանք ճիշտ ուղու վրա՝ այս ամենը Չավիի շնորհիվ և մարզչական շտաբի անձնակազմի, ովքեր մեզ շատ լավ են նախապատրաստում հանդիպումներին», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է goal-ը: