Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի հավակնությունների մասին.
«Մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում: Սա պետք է լինի «Մանչեսթեր Յունայթեդի» նշաձողը:
Այս պահին թիմը համախմբված է»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը։
Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 11 հանդիպումներից հետո վաստակած 20 միավորով 6-րդն է: