Էրիկ տեն Հագը որոշում է կայացրել Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի վերաբերյալ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատրաստ է հրաժարվել թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններից:

Տեն Հագը հիասթափվել է ֆուտբոլիստից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Թոդ Բոուլին կփորձի ձեռք բերել Ռոնալդուին:

Հիշեցնենք, որ 37-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2023 թվականի հունիսի 30-ին: