Չավի. «Ուսման Դեմբելեն յուրահատուկ ֆուտբոլիստ է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի մասին:

Իսպանացի մասնագետը խոստովանել է, որ 25-ամյա ֆրանսիացուն համարում է յուրահատուկ ֆուտբոլիստ։

«Դեմբելեն յուրահատուկ տաղանդ ունի: Ուսմանը շատ է մարզվում, ես գնահատում եմ դա»,- Չավիի խոսքերը մեջբերում է Diario Sport-ը:

Նշենք, որ Դեմբելեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2017 թվականի ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» 125 միլիոն եվրոյի դիմաց։