Միլանի «Ինտերի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ալեսանդրո Բաստոնին կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա, հայտնում է Inter Live-ը։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում «Թոթենհեմը»: Անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստ է Ալեսանդրոյի տրանսֆերի համար վճարել մոտ 50 մլն եվրո։
Բաստոնը «Ինտերում» հանդես է գալիս 2017 թվականի օգոստոսից։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: