Ֆրանսիայի հավաքականը Աշխարհի Առաջնությունից առաջ կարող է լուրջ կորուստ ունենալ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը ազդրի վնասվածք է ստացել, հայտնում է Get French Football News-ը:

Մոտ օրերս ֆուտբոլիստը լրացուցիչ հետազոտություն կանցնի, որից հետո հայտնի կդառնա՝ արդյոք նա կարող է մասնակցել ԱԱ 2022-ին։

Հիշեցնենք, որ 2022 թվականի Աշխարհի Առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 22-ին։