Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է «Ֆիորենտինայի» նկատմամբ արտագնա հաղթանակի մասին։ Ֆլորենցիայում կայացած հանդիպումն ավարտվել է «Ինտերի» հաղթանակով` 4։3 հաշվով։
«Առաջին 30 րոպեն մենք հիանալի ժամանակ անցկացրինք, բայց հետո բաց թողեցինք խաղի թելը։ Թիմին շատ օգնեցին պահեստայինների նստարանից դուրս եկած ֆուտբոլիստները։ Այս հանդիպմանը մենք կարևոր բնավորություն ցույց տվեցինք: Թիմը պայքարեց մինչև վերջ»,- մարզչի խոսքերը մեջբերում է Football-Italia-ն։