Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է «կարմիր սատանաների» կիսապաշտպան Կազեմիրոյի խաղի մասին:
«Հիմա թող խոսեն բոլոր նրանք, ովքեր քննադատում էին այս տրանսֆերը: Նա ոչ միայն խփեց այդ շատ կարևոր գնդակը, այլև փրկեց իր թիմին պարտությունից: Կազեմիրոն ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց, անկասկած նա մեկնարկային կազմի ֆուտբոլիստ է»,- Ֆերդինանդի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Գործարքը կազմել է 70 մլն եվրո։