Մադրիդի «Ռեալը» թիրախավորել է «Միլանի» ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Միլանի» պաշտպան Ֆիկայո Տոմորիի ծառայություններով գրում է Calciomercatoweb-ը:

Աղբյուրի համաձայն, իսպանական ակումբը  ցանկանում է ևս մեկ ֆուտբոլիստի ձեռք բերել պաշտպանությունն ամրապնդելու համար այն բանից հետո, երբ Նաչո Ֆերնանդեսի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ բանակցությունները ձախողվել են։

Տոմորիի գործող պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։

Ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում A Սերիայում անցկացրել է 11 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ։