«Մանչեսթեր Յունայթեդը» փոխարինող է փնտրում հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, ով կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Deportes Cuatro-ն։
37-ամյա հարձակվողը հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր թիմից թույլ տված կարգապահական խախտման արդյունքում:
Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները որպես փոխարինող են դիտարկում նրա հայրենակից՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշին։
Այս մրցաշրջանում Ֆելիշը Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 12 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ։