Լաուտարո Մարտինես. «Հուսով եմ, որ կդառնամ ակումբի լեգենդը»

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը մեկնաբանել է իր նկատմամբ «Բավարիայի» և ՊՍԺ-ի հետաքրքրության մասին տեղեկությունը։

Արգենտինացի հարձակվողը հայտնել է, որ մտադիր չէ մոտ ժամանակներս հեռանալ միլանյան ակումբից։

«Ես այստեղ եմ հինգ տարի, երջանիկ եմ «Ինտերում»: Ես իսկապես հույս ունեմ, որ կդառնամ ակումբի լեգենդը»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։