Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Սևիլիայի» նկատմամբ հաղթական հանդիպումը (3:1):
«Թիմը փայլուն հանդիպում անցկացրեց, գնում ենք առաջ: Մեր մրցակիցը շատ ուժեղ էր, ուստի այստեղ երեք միավոր վաստակելը մեզ համար առաջնային էր: Գոհ եմ բոլոր ֆուտբոլիստերի ցուցադրած խաղից», – մարզչի խոսքերը մեջբերում է goal-ը: