Յուլիան Նագելսմանը խոսել «Հոֆենհայմի» նկատմամբ տարած հաղթանակի մասին

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Հոֆենհայմի» նկատմամբ տարած հաղթանակի (2:0) մասին:

«Ես շատ գոհ եմ այսօրվա խաղից: Խաղը հեշտ չէր: Սա ևս մեկ քայլ է դեպի այնտեղ, որտեղ մենք ցանկանում ենք լինել: Մենք մեծ կրքով խաղացինք առաջին խաղակեսում, կարծում եմ՝ 71 տոկոսով հաղթեցինք մեր մենամարտերում, ինչը շատ լավ է։

Կարող էինք 4-5 գոլ խփել։ Երկրորդ խաղակեսում պարզ էր, որ «Հոֆենհայմը» ավելի շատ ռիսկի կդիմի և ավելի բարձր կպաշտպանվի»,- Նագելսմանի խոսքերը մեջբերում է goal-ը: