Ժոան Լապորտան խոսել է Չեմպիոնների Լիգայում «Բարսելոնայի» շանսերի մասին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Չեմպիոնների Լիգայում թիմի ունեցած շանսերի մասին։

«Դժվար է ասել․․․ եկեք մեզ չխաբենք։ Մենք ունենք թիմ, որը նոր է կազմավորվում»,- Լապորտայի խոսքն է մեջբերել Marca-ն։

«Բարսելոնան» 4 տուրից հետո 4 միավորով խմբում 3-րդ տեղում է։ «Ինտերը» 7 միավորով 2-րդ տեղում է, իսկ «Բավարիան» 12 միավորով առաջատարն է։

Եթե «Ինտերը» 5-րդ տուրում հաղթի «Վիկտորիա» Պլզենին, ապա «Բարսելոնան»  կզրկվի փլեյ – օֆֆի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: