Հայտնի է, թե արդյոք Կարիմ Բենզեման կարող է մասնակցել Չեմպիոնների Լիգայի «Լայպցիգի» դեմ հանդիպմանը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Լայպցիգի» դեմ հանդիպումը։ Այս մասին հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։

«Նա պատրաստ չի լինի մինչև երեքշաբթի, բայց կարծում եմ, որ նա կխաղա կիրակի օրը «Ժիրոնայի» դեմ: Ինձ դա չի անհանգստացնում, քանի որ դա շատ փոքր վնաս է, որը տեղի է ունեցել երեկ: Կարիմը շատ կարևոր ֆուտբոլիստ է թիմի համար», – մարզչի խոսքերը մեջբերում է MD-ն: