Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» և Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Անդրեյ Արշավինը կարծիք է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի կենտրոնական հարձակվող Էրլինգ Հալանդի մասին։
«Ինձ ավելի շատ դուր են գալիս Մբապպեն և Նեյմարը: Պարզապես Հոլանդը ուժի և արագության յուրահատուկ համադրություն ունի, դրա համար էլ նա այդքան շատ գոլեր է խփում: Ուրախ եմ, որ նա տեղափոխվեց «Սիթի»: Նրանց պակասում էր այդպիսի հարձակվողը»,- Անդրեյի խոսքերը մեջբերում է Sport24-ը։