Ժերար Պիկեն իրեն երջանիկ չի զգում

Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն իրեն երջանիկ չի զգում ակումբի կազմում, հայտնում է Managing Barca-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ փորձառու ֆուտբոլիստը հաջորդ տարի կարող է հեռանալ կատալոնական գրանդից։ Իսպանական մեկ այլ բարձրակարգ ակումբ՝ Մադրիդի «Ատլետիկոն», հետևում է պաշտպանին և ցանկանում էր  գնել նրա տրանսֆերային իրավունքները:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Պիկեն չորս հանդիպում է անցկացրել, որոնցում երկու դեղին քարտ է ստացել։