«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կիսվել է իր մտքերով Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում (3:0) թիմի հաղթանակից հետո:
«Ես բացարձակապես հիացած եմ։ Այս հաղթանակը մեզ պետք էր դժվար խաղերից հետո։ Կազմակերպվածություն, ագրեսիվություն, եռանդ խաղադաշտում, ամեն ինչ կար:
Մենք բարձրակարգ գոլեր խփեցինք բարդ մրցակցի դարպասը։ Մենք պետք է շարունակենք աշխատել և դա անել այնպես, ինչպես այսօր իրեցինք»,- մարզչի խոսքերը մեջբերում է BBC Sport-ը: