«Բարսելոնայի» լեգենդար նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան բարձր է գնահատել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի խաղային որակները:
«Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է, ում ես երբևէ հանդիպել եմ. Ես երբեք նման ռմբարկու չեմ տեսել։
Հանդիպումների և նույնիսկ մարզումների ժամանակ նա զարմանալի բաներ է անում։ Կարծում եմ՝ նա լավագույնն է, նրա հետ ոչ ոք չի համեմատվի»,-ասել է Ինիեստան։