«Մանչեսթեր Յունայթեդը» դարպասապահի դիրքը ուժեղացնելու նոր տարբերակ ունի

«Պորտուի» դարպասապահ Դիոգո Կոշտան կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Diario de Noticias-ը:

Ըստ աղբյուրի՝ 23-ամյա պորտուգալացու համար պայքարում ֆավորիտը «Մանչեսթեր Յունայթեդն» է։

Ընթացիկ մրցաշրջանում Կոշտան անցկացրել է 13 հանդիպում, որոնցում բաց է թողել 12 գնդակ և 7 անգամ անառիկ է պահել  դարպասը։

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: