Լեանդրո Պարեդեսը վնասվածք է ստացել

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը վնասվածք է ստացել շաբաթ օրը կայացած մարզման ժամանակ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Բուժզննման արդյունքում ֆուտբոլիստի մոտ հայտնաբերել է ձախ ազդրի ազդրի մկանի վնասվածք։ Արգենտինացու վերականգնողական շրջանը կտևի մոտ 15 օր։

Ընթացիկ մրցաշրջանում Պարեդեսը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 10 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում: