Կատալոնական «Բարսելոնան» մտածում է Դորտմունդի «Բորուսիայի» 17-ամյա հարձակվող Յուսուֆ Մուկոկոյին ձեռք բերելու ուղղությամբ, այդ մասին հաղորդում է Sport-ը:
Երիտասարդ ֆուտբոլիստը այս մրցաշրջանում իր ցուցադրած խաղով գրավեց բազմաթիվ թոփ-ակումբների, և «Բարսելոնան» ուշադրությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր նաև Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի թիմերի կողմից գերմանացու նկատմամբ հետաքրքրության մասին։
Մուկոկոն Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում խփել է երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։