«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է անվճար բաց թողնել թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ այլ ակումբներից նրա տրանսֆերի նկատմամբ հետաքրքրության բացակայության պատճառով։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Ըստ աղբյուրի՝ պոտենցիալ գնորդներից ոչ մեկը չի ցանկանում պայմանագիր կնքել հարձակվողի հետ նույնիսկ անվճար հիմունքներով՝ պորտուգալացու բարձր աշխատավարձի պատճառով։ «Մանչեսթեր Յունայթեդը» հուսով է, որ Ռոնալդուն լավ հանդես կգա Քաթարում կայանալիք Աշխարհի Առաջնությունում, ինչը կմեծացնի հետաքրքրությունը նրա նկատմամբ:
37-ամյա պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդին» է միացել 2021 թվականի օգոստոսին։
Նրա պայմանագիրն անգլիական թիմի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 20 միլիոն եվրո: