«Բարսելոնան» կողմնորոշվել է Ժերար Պիկեի ապագայի հարցում

«Բարսելոնան» չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը պաշտպան Ժերար Պիկեի հետ, հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս որոշումն արդեն հավանության է արժանացել կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավիի կողմից։

36-ամյա իսպանացու գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում Պիկեն 7 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում: