Պորտուգալացի մասնագետը կարող է գլխավորել «Աստոն Վիլլան»

«Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը պատրաստ է բանակցել «Աստոն Վիլլայի» հետ, եթե նրանց հաջողվի խոսել ներկայիս ակումբի ղեկավարության հետ:

Պորտուգալացի մասնագետը համարվում է «Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզչի գլխավոր թեկնածուներից մեկը՝ Սթիվեն Ջերարդի պաշտոնանկությունից հետո։

Ըստ 90min-ի՝ Ամորիմը հետաքրքրված է առաջարկվող պաշտոնով, սակայն բիրմինգհեմցիների ղեկավարությունը պետք է «Սպորտինգին» վճարի մոտ 20 միլիոն եվրո՝ տույժի տեսքով, դա կարող է լինել գործարքի գլխավոր խոչընդոտը: