Յապ Ստամը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքի մասին

Հոլանդիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Յապ Ստամը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերջերս կատարած արարքի մասին։

«Տեն Հեգը խաղից հետո հայտարարություն արեց, Կրիշտիանուն պետք է սա հասկանա: Այժմ Ռոնալդուն չի անցնում իր կարիերայի լավագույն փուլը, քանի որ քիչ է խաղում։ Իհարկե, նա դժգոհ է պահեստայինների նստարանին նստած լինելու փաստից։ Եթե ​​այլ կերպ լիներ, ես կզարմանայի։ Բայց մինչ եզրափակիչ սուլիչը չհնչեր, պետք չէր հեռանալ»,- հոլանդացու խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

Նշենք, որ ֆուտբոլիստը «Թոթենհեմի» դեմ խաղում լքել է «կարմիր սատանաների» պահեստայինների նստարանը, չսպասելով եզրափակիչ սուլիչին։