Էրիկ տեն Հագը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի վերաբերյալ իր մտքերով։

«Ֆուտբոլիստը իր պահվածքի համար պատժվեց թիմի հետ մարզումներից ժամանակավոր հեռացմամբ և «Չելսիի» դեմ խաղում հայտացուցակից դուրս մնալով:

Մենք խոսում ենք միայն մեկ խաղի մասին, ճիշտ է ֆուտբոլիստը իրեն լավ չի պահել, բայց դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք նրանից», – մարզչի խոսքերը մեջբերում է goal-ը: