«Բարսելոնան» ցանկանում է վաղաժամ բաժանվել իր ֆուտբոլիստից

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից մինչև նրա պայմանագրի ժամկետը լրանալը:

Կատալոնական ակումբը չի ցանկանում թիմում պահել 35-ամյա ֆուտբոլիստին, և հնարավորություններ է փնտրում իսպանացի ֆուտբոլիստին վաղաժամ հրաժեշտ տալու համար։ Այդ մասին հաղորդում է Sport.es-ը։