Ռոբերտ Լևանդովսկին խզել է պայմանագիրը խոշոր հովանավորի հետ

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խզել է պայմանագիրը չինական Huawei ընկերության հետ՝ Ռուսաստանի հետ կապերի պատճառով, հայտնում է Fakt-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ լեհը նման որոշում է կայացրել անգլիական Daily Mail թերթի հրապարակումից հետո, որում ասվում էր, որ էլեկտրոնիկայի չինական արտադրողն օգնում է Ռուսաստանին կիբերպաշտպանության հարցում։