Կիլիան Մբապպեն դժգոհ է ՊՍԺ-ում իր կարգավիճակից և եթե կարելի է հավատալ վերջին լուրերին, նա ցանկանում է որքան հնարավոր է շուտ հեռանալ ակումբից:
Ֆուտբոլիստին շարունակում են կապել Մադրիդի «Ռեալի» հետ: Այս պահին «Ռեալին» նոր հարձակվող պետք չէ, հաշվի առնելով Կարիմ Բենզեմայի խաղի բարձր մակարդակը։
Ըստ L’Equipe-ի, Մադրիդի «Ռեալը» մոտակա տարիներին կարող է ձեռք բերել Կիլիան Մբապպեին միայն մեկ պայմանով, ֆուտբոլիստը պետք է փոխի իր վերաբերմունքը և իրեն ակումբից վեր չպահի, ինչպես, ըստ երևույթի, տեղի է ունենում ՊՍԺ-ում։