«Բավարիան» հետաքրքրված է պաշտպան Լյուկա Էրնանդեսի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությամբ։ Այս մասին հայտնում է kicker-ը։
26-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բավարիայի» և Էրնանդեսի գործակալի միջև արդեն բանակցություններ են տեղի ունեցել հետագա համագործակցության շուրջ։
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի ֆուտբոլիստը Բունդեսլիգայում «Բավարիայի» կազմում անցկացրել է 4 հանդիպում։