Պաշտոնական. Ֆրանկ Ռիբերին ավարտեց ֆուտբոլային կարիերան

Ֆրանսիացի ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին սոցիալական ցանցերում հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

«Գնդակը կանգ է առնում, իսկ իմ ներսում զգացողությունները՝ ոչ։ Շնորհակալություն բոլորիդ այս հրաշալի արկածի համար»,- գրել է նա։

Վերջին ակումբը, որտեղ ֆրանսիացին խաղացել է, եղել է «Սալերնիտանան»: Ռիբերին կարող է շարունակել աշխատել այս թիմում՝ որպես դեսպան։ Նա ակումբում հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։