Մայք Ռիչարդս. «Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքը անհարգալից է»

«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Մայք Ռիչարդսը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պահեստայինների նստարանից հեռանալու մասին իր կարծիքով։

«Լավագույն ֆուտբոլիստներից մեկի այս պահվածքը այն պահին, երբ քո թիմը հաղթում է, հիասթափեցնող է: Դա անհարգալից է: Տեն Հագը խնդիրներ ուներ նրա հետ մրցաշրջանի սկզբում, մինչմրցաշրջանի ընթացքում և դրանից հետո։ Կարծում եմ՝ հիմա միայն մեկ ճանապարհ կա, «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է հունվարին վաճառի նրան», – Ռիչարդսի խոսքերը մեջբերում է goal-ը: