«Չելսին» թիրախավորել է ՊՍԺ-ի գերաստղին

ՊՍԺ-ի վինգեր Նեյմարը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում՝ հայտնում է Mirror-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով  հետաքրքրված է «Չելսին»:

Նշվում է նաև, որ փարիզյան ակումբի ղեկավարությունը դեմ չէ բաց թողնել  բրազիլացուն: Բրազիլացու հնարավոր տրանսֆերը գնահատվում է 90 մլն եվրո:

Գործարքը ամենայն հավանականությամբ կկայանա գալիք ամռանը: