«Սելտայի» ձախ պաշտպան Խավի Գալանը, գուցե տեղափոխվի իսպանական գրանդ ակումբ

«Բարսելոնան» հետաքրքրված է «Սելտայի» ձախ պաշտպան Խավի Գալանի ծառայություններով, հայտնում է Mundo Derpotivo-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբն ձմռանը կսկսի բանակցությունները ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։

Գալանի պայմանագիրը «Սելտայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Portal Transfermarkt-ը իսպանացու արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։