«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը խոսել է իր ֆուտբոլային կուռքերի մասին։
«Իմ առաջին կուռքը, Ռոնալդինյոն էր։ Նրա խաղը դիտելը կատարյալ հաճույք էր, ես ոգեշնչվում էի նրա խաղով»,- ասել է Ֆերնանդեշը:
Հիշեցնենք, որ Մարտի 1-ին Ֆերնանդեշը երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մինչև 2026 թվականի հունիսը։
27-ամյա պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Սպորտինգից» 2020 թվականի հունվարին։