«Ֆուլհեմի» դեմ Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի արտագնա խաղում (0-3) պարտվելուց հետո «Ասթոն Վիլան» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է անգլիացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ և մասնագետ Սթիվեն Ջերարդին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Սթիվենին իր քրտնաջան աշխատանքի և նվիրվածության համար և մաղթել նրան ամենալավը ապագայում»,- գրված է ակումբի տարածած հաղորդագրությունում:
«Ասթոն Վիլան» Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 11 խաղերից հետո 9 միավորով 17-րդն է: