Պաշտոնական. Հայտնի Է Լիգա 1-ի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է Լիգա 1-ի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միության (UNFP) քվեարկության արդյունքում արգենտինացին, հավաքելով ձայների 58%-ը, առաջ է անցել «Լորյանի» հարձակվող Դանգո Ուատարայից և «Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդից։

Սեպտեմբերին Մեսսին Լիգա 1-ում երեք հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա Մեսսին ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: