«Չելսին» պատրաստ է բաժանվել իր ֆուտբոլիստից

«Չելսին» նախնական բանակցություններ է վարել «Միլանի» հետ հարձակվող Արմանդո Բրոյայի հետ պայմանագիր կնքելու շուրջ։

Ինչպես տեղեկացնում է goal-ը, «Չելսիի» ղեկավարությունը պատրաստ է 21-ամյա ալբանացուն բաց թողնել 35 միլիոն եվրոյի դիմաց։ Հարձակվողը «Միլանի» առաջնահերթ նպատակն է 2023 թվականի ամռանը:

Բրոյայի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 11 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։